Հունաստանը հուլիսի 1-ին և 13-ին վճարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ժամկետանց պարտքը՝ 2 մլրդ եվրո, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով հիմնադրամի տեղեկատվական աղբյուրին:
«Ես կարող եմ հաստատել, որ Հունաստանը ամբողջովին վճարել է ժամկետանց պարտքը»,- հայտարարել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսը: Նա ավելացրել է, որ հիմնադրամը պատրաստ է ապագայում նույնպես օգնել Աթենքին՝ վերադառնալու ֆինանսական կայունությանը և տնտեսական աճին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Աթենքը Եվրահանձնաժողովից 7 մլրդ եվրոյի չափով կարճ-վարկ էր ստացել: Գումարը օգտագործվել է ԱՄՀ-ի և Եվրոպական կենտրոնական բանկի պարտքերը մարելու վրա:








































