Երկուշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվել է «Փարիզյան լողափեր» փառատոնը, հայտնում է TheLocal.fr-ը:
Սեն գետի և արհեստական Լա Վիլետ լճի ափերը ծածկված են ավազով, և ինչպես նշում է պարբերականը, Փարիզի կենտրոնը դարձել է արմավենիներով և շիզլոնգներով «լողափային դրախտ»:
Նախագիծը մեկնարկել է 2002 թվականին և ձեռք բերել միջազգային մեծ համբավ: Այն կրկնօրինակել են շատ մայրաքաղաքներ, այդ թվում՝ Բեռլինը և Մադրիդը: Փարիզյան փառատոնի անցկացման արժեքը գնահատվել է 2 միլիոն եվրո:
Կիրակի օրը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր Twitter-ի էջում հայտարարել էր փառատոնի բացման մասին: Լողափերը գործելու են մինչև օգոստոսի 23-ը:
Փառատոնի ժամանակ կլինեն տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ և պարային երեկոներ:









































