Ամերիկյան շահերի բաժինը պաշտոնապես դարձել է Հավանայում ԱՄՆ դեսպանատուն, որի ժամանակավոր հավատարմատար է դարձել դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Դելորենտիսը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպին:
«Այսօր ԱՄՆ-ը և Կուբան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Ամերիկյան շահերի բաժինը պաշտոնապես դարձել է Հավանայում ԱՄՆ դեսպանատուն և իր դիվանագիտական գործունեությունը կշարունակի առաքելության գործերով ժամանակավոր հավատարմատար Ջեֆրի Դելորենտիսի ղեկավարությամբ»,- նշված է Պետդեպի հայտարարության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում հաստատել են, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ամռան վերջին կմեկնի Կուբա դեսպանատան բացման պաշտոնական միջոցառմանը մասնակցելու և ԱՄՆ դրոշը բարձրացնելու համար:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը սկսվել էին 2015-ի հունվարին։ Ավելի ուշ Վաշինգտոնը որոշում էր ընդունել բացառել Կուբան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից։









































