Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

Քաղաքացիական ակտիվիստներին վիրավորող արտահայտություններով պաստառներ՝ Երևանի փողոցներում

Քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում է քաղաքացիական ակտիվիստներին վարկաբեկող բովանդակությամբ նկարների տարածումը։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի նկարին գրված է՝ «Ամենավատ հայը»։ Նրա համոզմամբ՝ սա ռեժիմի ձեռքի գործն է, միանշանակ՝ քաղաքական գործողություն։

Այս պիտակավորումը, նրա հավաստմամբ, ռեժիմի կողմից է արված, ինչը զվարճալի է։ «Ցավալի է, բայց մեր ԱԱԾ-ն մնացել է ԿԳԲ-ի մակարդակի և հին, նեխած մեթոդների է տիրապետում, դրա համար այդ կարգի ոչ բարձր մակարդակի կլյաուզաների է տիրապետում։ Երևի ավելի ճիշտ կլիներ ավելի սուր բան կամ իրոնիայի մեջ ինչ-որ բան գրել։ Իսկ «ամենավատ հայը» գրելը մանկապարտեզի մակարդակի է»,- ասաց նա։

Վերջինս անիմաստ է համարում ոստիկանությանը դիմելը։ «Եթե ոստիկանությունը ռեժիմի ոչ հաստիքային աշխատակիցներին չի ձերբակալելու, անիմաստ է դիմել ոստիկանությանը։ Մենք շատ ավելի բարդ դեպքերով՝ մահափորձի, մեր մեքենաների հրկիզման դեպքերով ենք դիմել, որևէ դեպքում ոստիկանությունն իր ոչ հաստիքային աշխատակիցներին չի ձերբակալել»,- ասաց նա։

Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ եթե անգամ ինքը համոզված չլիներ, որ սա իշխանության խաղն է, այստեղ ակնհայտ են ԿԳԲ-ական մեթոդները. «Սրանք հին, նեխած, ԿԳԲ-ական կլյաուզական մեթոդներ են, իսկ դրան տիրապետում և նման գործողությունների է դիմում ռեժիմը։ Միանշանակ է, որ սա ռեժիմի կողմից կազմակերպված ակցիա է»,- հավելեց Գևորգ Սաֆարյանը։

Արդյոք էլէներգիայի թանկացման դեմ դուրս եկած հանրությունը նույն կերպ կպայքարի՞ Սահմանադրության փոփոխությունների դեմ՝ հարցին Գևորգ Սաֆարյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ դուրս չէին եկել էլէներգիայի թանկացման դեմ, և այսուհետ էլ մարդիկ, ովքեր դուրս կգան փողոց, դուրս չեն գալու սահմանադրական փոփոխությունների դեմ. մարդկանց հետաքրքրում է մեկ հարց՝ վերացնել երկրում այն պատճառը, որի համար իրենց առօրյան լավ չէ։

«Կա մեկ պատճառ՝ ռեժիմը. երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, դուրս են գալիս վերջիվերջո ռեժիմին հեռացնելու համար։ Սահմանադրությունը, որպես այդպիսին, մեր հանրության մեծամասնության համար արժեք չէ, քանի որ այն անընդհատ ոտնահարվում է և վերածվել է թղթի կտորի, դրա համար հանրությանն այնքան էլ չի հետաքրքրում, թե թղթի կտորի վրա ինչ կլինի գրված, որովհետև մարդիկ գիտեն՝ ինչ էլ լինի գրված, ոտնահարվելու է այս ռեժիմի կողմից։ Եվ եթե մարդիկ մոբիլիզացվեն, ապա միայն այն նպատակով, որ ռեժիմին հեռացնեն, ոչ թե սահմանադրական փոփոխությունները դադարեցնեն»,- ասաց նա։

Ակտիվիստի խոսքով՝ Բաղրամյանում հավաքված մարդկանց մեծամասնությունը եկել էր ռեժիմին հեռացնելու համար. «Նրանք եկել էին 7 դրամի տեքստով, բայց ռեժիմին հեռացնելու ենթատեքստով։ Այդ նպատակը միշտ կար քաղաքացիների մոտ, և եթե հիշում եք՝ նախապես արվել էր հայտարարություն, որ եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կպահանջենք Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հեռացումը, որից հետո մարդիկ ոգևորվել էին և եկել՝ նման պահանջների ակնկալիքներով։

Հայաստանում հասարակության մեջ այս պահանջը մշտապես կա, և այն կախված է օդում։ Մարդիկ մոբիլիզացվում են հենց այդ նպատակով։ Շատերը, ովքեր հավաքվել էին այնտեղ, 7 դրամի խնդիր չունեին, և եթե սահմանադրական չարեփոխումների շուրջ նորից լինի մոբիլիզացիա, իհարկե՝ շատ կասկածում եմ, դա կլինի ոչ թե չարեփոխումները դադարեցնելու, այլ ռեժիմին հեռացնելու համար, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ եթե ոտնահարվում է այս Սահմանադրությունը, ոտնահարվելու է ցանկացած Սահմանադրություն։

ՀՀ Սահմանադրությունը երբեք չի եղել գլխավոր օրենք, եղել է ֆիկտիվ թուղթ։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես մի դպրոցական Սահմանադրության վրա գրել էր Հովհ. Թումանյանի հեքիաթները, այսինքն՝ անգամ դպրոցական մակարդակում են հասկանում, որ Սահմանադրությունը չի գործում»,- հավելեց նա։

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի նկարը նույնպես հայտնվել է քաղաքի տարբեր մասերում՝ «Չմաքսազերծված պահպանակ» գրությամբ։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ, իհարկե, չէր սպասում, որ որևէ մեկի լուսանկարը, այդ թվում՝ իրենը, կտեսնի քաղաքի տարբեր հատվածներում, սակայն դա որևէ բան չի փոխում։ Նա նշեց, որ այս նկարը իր ծիծաղն է առաջացրել։

Հարցին՝ սա քաղաքացիական հանրույթին վարկաբեկելո՞ւ միտում ուներ, Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ հնարավոր է՝ այդ միտումն է եղել, բայց նախ փորձեցին հակադարձ քայլ ցույց տալ, բայց ցույց տվեցին իրենց խղճուկ վիճակը։

«Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ սա քաղաքացիական հագուստով ոստիկանների կամ իրենց ընկեր-բարեկամների կողմից է արված, որովհետև սովորական քաղաքացու համար մեր բնակության հասցեներն իմանալը այդքան էլ հեշտ չէր լինի»,- ասաց նա։

Արդյոք սա քաղաքացիական ակտիվիստների փիա՞ր էր՝ հարցին Մաքսիմ Սարգսյանը արձագանքեց. «Շատ շնորհակալ եմ, թող ինձ նման փիար չանեն, առավել ևս՝ այդ ձևի փիար, թող իրենց նման փիար անեն, իրենց նկարի վրա նման բաներ գրեն և ինքնափիարով զբաղվեն»։

Նա նշեց, որ այս պահին շարունակելու են տարածել քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները, և եթե ոստիկանությունը գործ չի անում, թող հանրությունը ճանաչի նրանց. «Եթե ոստիկանությունը չի զբաղվում իր մեջ եղած սրիկաներին պատժելով, քաղաքացին պետք է հանրայնացնի այդ ամենը»։

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Միհրան Ավագյանի նկարը՝ «Տրանսֆիստից կոմայգուց» գրությամբ, նույնպես հայտնվել է քաղաքի տարբեր մասերում։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ծիծաղելի է կարծել, թե սա փիար է. «Չեմ կարծում, թե մենք նման փիարի կարիք ունենք, իմ պաստառը ես չեմ տեսել, ընկերներս են նկարել ուղարկել։ Քաղաքացիական հագուստով ոստիկանների և կամ նրանց բարեկամների ձեռքի գործը կլինի։ Այդ հարցում միայն իրենք շահագրգռվածություն կունենային։ Այս պաստառների ակցիային ես լուրջ չեմ կարող վերաբերվել»։

«Երեկ ակցիա էինք իրականացնում և քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները փակցնում։ Կարեն Մովսիսյանը նշեց, որ մեր նկարները փակցնելու գործով էլ են զբաղվում, բայց ես չեմ կարծում, թե դա ճիշտ է, և իմաստ էլ չեմ գտնում ոստիկանությանը դիմելու մեջ, միևնույն է՝ գործ չի հարուցվի, իսկ հարուցվելու դեպքում էլ կկարճվի»,- հավելեց ակտիվիստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում