«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին պաշտոնանկ անելու խոսակցությունները շարունակվում են: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Անգլիայում չափազանց դժգոհ են Մանչինիի աշխատանքից, ու թիմի ղեկավարությունը որոնում է նրա իրավահաջորդին:
Նոր մարզիչ գտնելու գործում առավել ակտիվ դրսևորում ունի «Սիթի»-ի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը: Ըստ նրա՝ «քաղաքաբնակների» ղեկն ստանձնելու հավակնորդների թվին պիտի դասվի նաև Ռոնալդ Կումանը, որն իր ներկայիս ակումբում բավական վստահեցնող արդյունքներ է ապահովում: Կա նաև երկրորդ տարբերակ, որ ևս հավանական է՝ «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:









































