Անաստասիա Վոլոչկովան իր երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է անձնական կյանքի մանրամասներով: Ճանապարհորդության մեկնելիս աստղը Instagram-ի իր միկրոբլոգում պարտադիր հրապարակում է լուսանկարներ։
Այս անգամ էլ նա չի դավաճանել իր սովորություններին. մոր և աղջկա հետ Թուրքիայում հանգստանալու առաջին իսկ օրը նա հրապարակել է մի քանի լուսանկարներ:
Դրանցից մեկում Վոլոչկովան լողազգեստով է: Հարկ է նշել, որ նման լուսանկարները աստղի միկրոբլոգում մշտապես թեժ քննարկումների տեղիք են տալիս: Շատերը կարծում են, որ Անաստասիան պետք է վերանայի իր ոճը և նախապատվությունը տա ավելի փակ լողազգեստներին:












































