The Daily Mail-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին խմբավորման զինյալներին արգելել է հրապարակել մահապատժի ենթարկելու մասին տեսանյութերը:
Նրա խոսքով` տվյալ որոշումն ընդունվել է, որպեսզի չվիրավորեն իրենց աջակցող մուսուլմանների ու նրանց երեխաների զգացմունքները:
Նա հավելել է, որ խմբավորման տեղեկատվական բոլոր գրասենյակները ստացել են նամակներ, որոնցում գրված է, որ արգելվում է դաժան մահապտիժների մասին տեսանյութերի հրապարակումը:















































