Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Մինչ ՍԴ-ում շարունակվում էր ՀՀ նախագահական ընտրությունների վիճարկման քննությունը, ՍԴ շենքի մոտ հավաքված քաղաքացիները ևս վիճարկում էին նախագահական ընտրությունների արդյունքները:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Նիկոլայ Դանիելյանը, քանի որ ՀՅԴ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, ինքը զգաց, որ Րաֆֆին ճիշտ գաղափարներով է գնում, արդար, մաքուր մարդ է: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, ծրագրեր կան, բայց ոչ մի կետ չի կատարել, հիմա էլ խոստանում է, խաբեբայությունով ժողովրդի ձայները կեղծում է:
«Երբ Հովիկ Աբրահամյանին նշանակեցին շտաբի պետ, ես անմիջապես ասացի, որ ընտրությունները կեղծվելու են, աչքովս եմ տեսել, թե Հովիկ Աբրահամյանն ով է, ղումարբազ է, իր ղումարով կեղծեց ընտրությունները»,- ասաց Նիկոլայ Դանիելյանը:
Նա նաև խոսեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանից:
Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:










































