«Միլան»-ի նորեկ Կառլոս Բական իր կարծիքն է հայտնել՝ Զլատան Իբրահիմովիչի՝ իտալական ակումբ վերադառնալու մասին:
«Ես ընտրել եմ «Միլան»-ը, քանի որ այն հզոր ակումբ է: Բացի այդ, ամբիցիոզ թիմ է: Ես խոստանում եմ, որ ամբողջությամբ կնվիրվեմ բոլոր խաղերին և մարզումներին: Ես ընտրել եմ 70 համարը, քանի որ այդ համարով խաղացել եմ Կոլումբիայում:
Ուրախ կլինեմ, որ Զլատանը վերադառնա «Միլան»: Հենց նրա հետ ակումբը 2011-ին դարձել է Իտալիայի չեմպիոն: Նա հիանալի հարձակվող է, որը մեծ օգուտ կտա ակումբին»,- ասել է կոլումբացի հարձակվողը:




































