Օրերս ամերիկյան հեռուստաաստղը որոշել է բացել իր բարեկեցության գաղտնիքը, հայտնում է alternativebox.ru-ն:
«Գիտեք, ես առաջ մտածում էի, որ երբ սկսեմ մեծ փողեր աշխատել, կկարողանամ նաև ավելի շատ ծախսել: Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց. բանկում ինչքան ավելի շատ փող հայտնվեց իմ հաշվին, այնքան ավել շատ ես ցանկացա դրանք պահպանել: Իմ բախտը բերել է, որ ծնողներս սովորեցրել են խնամքով վերաբերվել իմ խնայողություններին: Ափսոս, որ նման բաներ մեզ չեն սովորեցնում դպրոցում, քանի որ դա կարող էր երիտասարդներին ապագայում շատ օգնել»,- պատմել է Քիմ Քարդաշյանը:
Համաձայնեք, այն մարդուց, ով մի ամբողջ ֆինանսական կայսրություն է ստեղծել, սովորելու ինչ-որ բան կա:








































