Արիզոնայում երկումետրանոց ալիգատորը դարձել է առաջին երկկենցաղը, որը պոչի լիակատար մեծությամբ պրոթեզ է ստացել:
Ամերիկյան Ֆենիքս քաղաքի ակվարիումի բնակիչ Միստր Սթաբս անունով ալիգատորը արհեստական պոչ է նվեր ստացել:
Երկու մետրանոց երկկենցաղը ամբողջությամբ զրկվել է իր մարմնի գլխավոր մասերից մեկից: Սթաբսը հայտնվել է մասնագետների ձեռքում արդեն հաշմանդամ դարձած:
«Երբ ալիգատորը առաջին անգամ հայտնվել էր մեզ մոտ, նա դժվարությամբ էր կարողանում լողալ: Եթե նա չէր հպվում ջրի հատակին, ապա ուղղակի պտտվում էր մեջքի վրա: Մենք նրան երեխայի պես սովորեցրել ենք լողալ»,- պատմել է նախագահ Ռասս Ջոնսոնը:
Միստր Սթաբսի դեպքը հետաքրքրել է ամերիկացի գիտնականների մի խմբի: Շնորհիվ ընդհանուր ջանքերի՝ նրանք կարողացել են ստեղծել լիարժեք պրոթեզ, որպեսզի կոկորդիլոսին շարժունակությունը վերադարձնեն:
Նոր պոչը պատված է հատուկ սիլիկոնե թաղանթով, որը օգտագործում են ֆիլմերում հատուկ էֆեկտների ստացման համար:
Հիմա մասնագետների գլխավոր խնդիրը Սթաբբսին սովորեցնելն է: Նա կրկին ստիպված է լինելու սովորել լողալու տեխնիկան:








































