«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Պիկեի կարծիքով` Բեյլը հեշտությամբ կընկալի «կապտանռնագույներ»-ի խաղային փիլիսոփայությունը:
«Բեյլն անհավանական ֆուտբոլիստ է: Նա ունի անհրաժեշտ բոլոր խաղային որակները, որպեսզի կարողանա ընտրել և հանդես գալ այն թիմում, որտեղ ցանկանում է: Բեյլը կարող է ինտեգրվել թե´ «Ռեալ»-ում, թե´ «Բարսելոնա»-ում: Նա շատ հզոր է»,- ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալ»-ը 70 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Գարեթին 5 տարի ժամկետով պայմանագիր են առաջարկում` տարեկան ավելի քան 11 մլն եվրո աշխատավարձով:








































