Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը վաճառել են կրկնակի շատ դոլար, քան նախորդ շաբաթ: Դոլարի վաճառքի ծավալների այս կտրուկ ավելացումը պայմանավորված է շաբաթվա առաջին օրը կայացած մեծ քանակի գործարքներով, քանի որ շուկայի մի քանի խաղացողներ, հավանաբար, ֆիքսել էին իրենց դիրքերը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, Հայաստանի արժութային շուկայում իրադրությունը նախկինի պես պայմանավորված է շուկայում արժեզրկման տրամադրություններով, ինչպես նաև արժույթի միջազգային FOREX շուկայում ԱՄՆ դոլարի աճով:
Մ. Վերդյանի գնահատականով՝ այս շաբաթվա ընթացքում դոլարն ունի աճի բոլոր հնարավորությունները՝ ներկրողների և բնակչության պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում: Դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ կտատանվի 410-415 դրամի միջակայքում:






































