Մարտի 9-ին Ռուբեն Հայրապետյանի ծննդյան օրն էր: ՖՖԱ մամլո ծառայությունը հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Միշել Պլատինին շնորհավորական իր նամակում մասնավորապես գրել է.
«Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին մաղթանքներն եմ հղում քեզ ծննդյանդ 50-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում, թե աշխատանքում: Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ զարգացումը քո գործունեության և անդադար ջանքերի անվիճելի հաստատումն է:
Օգտվելով առիթից՝ այսօր քեզ մաղթում եմ նոր ֆուտբոլային հաղթանակներ 2014թ. աշխարհի առաջնության որակավորման գալիք փուլում: Մեկ անգամ ևս ընդունիր, խնդրում եմ, իմ լավագույն շնորհավորանքները այս գեղեցիկ օրվա առթիվ:»
Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՖՖ նախագահը բազմաթիվ շնորհավորական նամակներ է ստացել Եվրոպական ֆուտբոլի ղեկավարներից, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներից, ազգային ասոցիացիաների նախագահներից, ֆուտբոլային ընտանիքի անդամներից, հայկական ֆուտբոլի երկրպագուներից:









































