Թեքսասի նահանգապետ Ռիկ Փերին դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նահանգում արտակարգ դրություն հայտարարելու խնդրանքով: Պատճառը նահանգում մոլեգնող անտառային հրդեհներն են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով նահանգապետի ուղերձին:
Անտառային հրդեհները մոլեգնում են նահանգի 252 շրջաններում: Դրանց բռնկումից ի վեր քանդվել է 252 տուն: Արձանագրվել է հրդեհի 7800 օջախ: Փրկարարներին չի հաջողվել խուսափել մարդկային զոհերից. հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է հրշեջներից մեկը:
Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ իրենց ուժերով այլևս չեն կարող վերահսկել իրավիճակը և դիմել են դաշնային իշխանություններին: Տեղեկացնենք, որ Թեքսասում հրդեհները սկսվել են 2011թ. հունվարին: