Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ առնետի ուղեղում կա նեյրոնային արագաչափ, հայտնում է informing.ru-ն: Հայտնի է, որ նեյրոնների գործողությունը փոխում է ակտիվությունը՝ կախված առնետի գործողությունների արագացումից կամ դանդաղեցումից:
Արժե նշել, որ գիտական աշխատանքի հեղինակները Մոզեր ամուսիններն են, ովքեր անցյալ տարի Նոբելյան մրցանակ են ստացել:
Ներկայումս գիտնականները մտադիր են համանման փաստը ստուգել մարդկանց վրա: Նրանց խոսքերով, մարդկանց մոտ նույնպես կարող է լինել նեյրոնային արագաչափ:










































