ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները չինական բանկերում հայտնաբերել են հարյուրմիլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք, ինչպես պնդում են, պատկանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այդ հաշիվները ստուգելու և բացահայտելու համար պահանջվել է մի քանի տարի: Բոլոր ներդորւմները բացվել են ուրիշների կամ հորիված անկուններով, սակայն հատուկ ծառայությունները պնդում են, թե ապացույցներ ունեն, որ դրանք պատկանում են հյուսիսկորեացի առաջնորդին:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի Հյուսիսային Կորեայի նկատմամբ վերջին բանաձևի համաձայն՝ Չինաստանն այժմ պետք է փակի այդ հաշիվները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ ԱԽ-ը ընդունել է բանաձև, որը խստացնում է պատժամիջոցները Հյուսիսային Կորայի հանդեպ՝ ի պատասխան Փխենյանի կողմից իրականացված երրորդ միջուկային փորձարկման:









































