Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց սույն գործով դատավճիռը:
Դատավճռով Միսակ Մարտիրոսյանը անմեղ ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում՝ վերոնշյալ հանցանքի կատարմանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության դեպքի բացակայության պատաճառաբանությամբ:
Միսակ Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը՝ երկու դրվագով, և դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավել քան 728 180 ՀՀ դրամի չափով, իսկ որպես պատժի կրման սկիզբ հաշվել՝ 2013թ. նոյեմբերի 14-ից:
Պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն նրա նկատմամբ ևս կիրառվեց համաներում և ազատվեց պատժի կրումից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացվեց, և վճարած 1մլն դրամ գումարները կվերադարձվեն երաշխավորներին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանն անմեղ ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34- 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում՝ վերոնշյալ հոդվածներում հանցագորոծության բացակայության պատաճառաբանությամբ:
Գեղամ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով և 38-314-րդ հոդվածով, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 600 000 ՀՀ դրամի չափով, որպես նրա պատժի կրման սկիզբ կհաշվվի 2013թ. դեկտեմբերի 3-ը:
Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում









































