Հունգարիայի խորհրդարանն ապրիլի 11-ին քվեարկություն կանցկացի սահմանդրական փոփոխությունների ընդունման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելուց դժգոհ է ընդդիմությունը, որի ներկայացուցչները հաստատում են, որ ուղղումները կսահմանափակեն մասնավորապես ուսանողների, քաղաքացիական ամուսնություն կնքած անձանց և անտուն մարդկանց իրավունքները: Բարեփոխումը վերաբերում է նաև Սահմանդրական դատարանի գործունեությանը:
Հունգարիայի խորհրդարանում տեղերի մեծ մասը պատկանում է իշխող ՖԻԴԵՍ աջ կուսակցությանը, որը իշխանության է եկել 3 տարի առաջ ժողովրդավարական ընտրություների ճանապարհով: Այդ ընթացքում խորհրդարանը նոր սահմանադրություն է ընդունել և շուրջ 2000 ուղղում: Լրագրողները նշում են, որ այդպիսով իշխանության հիմնական լծակները կենտրոնանում են կուսակցության ղեկավարի՝ վարչապետ Վիկտոր Օրբանի ձեռքում:










































