Մարտի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ախթալա-Շամլուղ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































