Մարտի 10-ին, ժամը 04.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասնա Ծռեր և Տիգրան Պետրոսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել փողոցի երթևեկելի մասից և բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































