Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Էսպանյոլ»-ը համաձայնության են հասել դարպասապահ Կիկո Կասիլյայի տեղափոխության հարցում: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
1999-2003 թվականներին Կասիլյան հանդես է եկել «Ռեալ»-ի երիտասարդական թիմում: Մինչև 2008 թվականը նա հանդես է եկել «արքայական ակումբ»-ի ռեզերվային թիմերում, այնուհետև դարձել է «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստ:
Առաջիկա օրերին Կասիլյան բուժզզնում կանցնի և 5 տարվա ժամկետով պայմանագիր կստորագրի «Ռեալ»-ի հետ:








































