Հունաստանի կառավարության նոր անդամների երդմնակալությունը ձգձգվում է երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն։
Ավելի վաղ հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնանկ էր արել կառավարության այն անդամներին, ովքեր կտրուկ դեմ են հանդես եկել վարկատուների հետ համաձայնագրին։
Նշվում է, որ Հունաստանի մի շարք շրջաններում 38 աստիճան շոգի պայմաններում հրդեհներ են բռնկվել։ Կրակն արագորեն տարածվում է քամու պատճառով։
Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել Ֆրանսիայից և Իտալիայից։










































