ԵԽ նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմփեյը կոմս է դարձել, հայտնում է DeRedactie.be-ն: Այդ որոշումը ընդունել է Բելգիայի թագավոր Ֆիլիպը: Ընդհանուր առմամբ միապետը պատվավոր կոչումների է արժանացրել 14 անձի: Բելգիայի նախկին գյուղնախարար Կարել Փինքսթենը բարոն է դարձել: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 1999թ գարնանը Փինքսթենը ստիպված հրաժարական է տվել բելգիական հավանոցներում դիոքսինի հետ կապված միջադեպի պատճառով:
Ինչ վերաբերում է Վան Ռոմփեյին, ապա 2015թ սեպտեմբերի 1-ից նա կգլխավորի Եվրոպական քաղաքականության կենտրոնը:







































