Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո միջազգային նավթարդյունահող ընկերությունների համար կբացվեն վիթխարի հնարավորություններ, սակայն նավթի արդյունահանման մեծացման տեմպը կախված կլինի պայմանագրային նոր բազա ընդունելուց և Իրանի նավթարդյունաբերության նախարարության կողմից հայտերը մշակելու արագությունից։
Ակնկալվում է, որ Իրանը մրցույթ կհայտարարի մոտ 50 նավթագազային օբյեկտի նկատմամբ, որոնցից 21-ն ունեն առաջնահերթ կարգավիճակ։ Փորձագետներն ընդգծում են, որ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունում չեն բավականացնի մարդիկ՝ միաժամանակ բանակցություններ վարելու համար 15 պայմանագրի շուրջ։ Իրանի բնական գազի պաշարները գնահատվում են 34 տրիլիոն խորանարդ մետր, ինչը կազմում է գազի համաշխարհային պաշարների 18.2 տոկոսը։








































