Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին մեկնաբանեցին Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի վերաբերյալ որոշ հարցեր:
Անդրադառնալով 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին, Վարդան Պողոսյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը ներկայացրել է իր քննադատական մոտեցումները:
«Սահմանադրական իրավունքի մասնագետը պետք է օբյեկտիվ գնահատական տա ցանկացած տեքստին, իր խնդիրը ճիշտ մեկնաբանելն է: 2005 թվականի հիմնական թերություններն այն ժամանակ էլ պարզ էին, և շատ հարցերով հաշվի չէին առնվել»,-ասաց նա և նշեց, որ սահմանադրագետի, քաղաքագետի խնդիրը ցույց տալն է, թե ինչ ուղիներով կարելի է թերություններն ուղղել:
«Այս նախագծի կորիզը, հինական գաղափարախոսությունը լիովին համապատասխանում է իմ սահմանադրական համոզմունքներին»,-ասաց սահմանադրագետը:









































