Երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու գործակցության տարբեր ոլորտների առնչվող հարցեր են քնննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Դոնի Ռոստովի առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Կիրգինցևի հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարևորելով քաղաքային տնտեսության բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը, կողմերը մտքեր են փոխանակել աղբահանության, սանմաքրման, հասարակական տրանսպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների շուրջ։
«Մեր նպատակը մայրաքաղաքը բնակչության համար հարմարավետ, հյուրերի համար գրավիչ դարձնելն էե,– շեշտել է քաղաքապետն ավելացնելով, որ Երևանը բաց է այս ուղղությամբ փոխշահավետ առաջարկություններ քննարկելու։
Վլադիմիր Կիրգինցևը, Ռոստովի քաղաքապետի անունից քաղաքապետ Կարեն Կարապետյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Ռոստովում կայանալիք հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձանի և հայկական եկեղեցու բացման արարողությանը։
Ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել նաև Ռոստովում «Երևանի տունե, Երևանում «Ռոստովի տունե հիմնելու առաջարկությունները։









































