Friday, 05 06 2026
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Չավուշօղլուն չարաշահել է իր պաշտոնեական դիրքը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած միջադեպերի մասին (մասնավորապես` Չավուշօղլուի և Դավութօղլուի հետ կապված) այսօր լրագրողներին պատմեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ելույթ ունենալուն, և ընդգծեց, որ ժամանակին ինքը կոչ էր անում հայաստանյան պատվիրակության անդամներին պայքարել և թույլ չտալ, որ Չավուշօղլուն դառնա ԵԽԽՎ նախագահ, սակայն իր կոչին որևէ մեկը չմիացավ, և այսօր բոլորը քաղում են այդ ամենի պտուղները:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքն ու ՀՀ պատվիրակության այլ անդամներ հերթագրվել են, որպեսզի հարցեր տան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահը հայ պատգամավորների ելույթ ունենալու հերթը կանխամտածված հետաձգել է, որպեսզի կանխի ՀՀ պատվիրակության կողմից Թուրքիայի վարչապետին անցանկալի հարցեր տալը: Հայաստանի պատվիրակության հարցում-նամակին ԵԽԽՎ քարտուղարությունից պատասխանել են, որ հարց տալու հերթականության խախտումը եղել է ԵԽԽՎ կանոնակարգի շրջանակում: Էրդողանին հարց կարողացել է տալ միայն Արմեն Ռուստամյանը. «Իհարկե, բոլորիս համար պարզ էր, որ դա ոչ թե կանոնակարգի կետի կատարում է եղել, այլ Չավուշօղլուն չարաշահել է իր պաշտոնեական դիրքը»:
Այդուամենայնիվ, Փոստանջյանը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հարցրել է, թե ե՞րբ է Թուրքիան պատրաստվում առերեսվել պատմական իրականության հետ, որի առաջին քայլերից մեկը կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը և թուրքական քրեական օրենսգրքից 301 հոդվածի վերացումը, ինչին ի պատասխան Դավութօղլուն Փոստանջյանին խորհուրդ է տվել «սովորել միջազգային իրավունքը» և պատմական հարցերը քննարկել պատմաբանների հանձնաժողովում:
Փոստանջյանը նշեց, որ նույնկերպ են պատասխանում նաև Հայաստանի իշխանությունները և հիշեցրեց, թե ինչպես 2007թ. այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին ինքը հարցրել է` չի՞ կարծում, որ ԸՕ-ն խախտելով չի կարող ընտրված նախագահ լինել, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել «լիկբեզ անցնել» և ավելի ճիշտ կլինի դիմի Դավիթ Հարությունյանին. «Լիկբեզը խորհրդային տարիներից է եկել. պարոն Սարգսյանի ծնողներն էլ են լիկբեզ անցել, ու հենց ինքն է իր հարցազրույցներից մեկում ասել, որ իր ծնողները անգրագետ են եղել և լիկբեզ են անցել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում