Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ասել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը նոր ճանապարհ է բացում երկու երկրների հարաբերությունների միջև: Նա նաև իր ցանկությունն է հայտնել որքան հնարավոր է շուտ Թեհրանում բրիտանական դեսպանատան բացման վերաբերյալ, այս մասին Reuters ընկերությանը հայտնել է վարչապետի մամլո քարտուղարը:
2014թ ամռանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իրանի մայրաքաղաքում դեսպանատան բացման աշխատանքների վերականգնման վերաբերյալ: Այժմ Բրիտանիայի ներկայացուցչությունը Թեհրանում և Իրանի ներկայացուցչությունը Լոնդոնում սահմանափակ գործառույթներ են իրականացնում:










































