Ճապոնական Toyota ընկերությունը Ավստրալիայում ցուցադրել է Fortuner ամենագնացի նորացված տարբերակը, գրում է Carscoops-ը:
Մեքենայի շարժիչային գամման Ավստրալիայի համար այժմ ներկայացված է 2,8 լիտրանոց դիզելային տուրբոշարժիչով 177 ձիաուժ հզորությամբ: Մյուս շուկաների համար հավանաբար կհայտնվեն 2,4 և 2,7 լիտրանոց տարբերակները:
Պտույտը կախված է փոխանցման վահանակից` մեխանիկականի դեպքում այն 420 Նմ է, իսկ ավտոմատի դեպքում՝ 450 Նմ:
Յոթտեղանի Toyota նորույթի չափսերը կազմում են 4795 մմ երկարություն և 1855 մմ լայնություն անվային 2745 մմ բազայի դեպքում:
Ինչպես նշում են մշակողները, մեքենան կարող է քաշել 3 տոննա կցորդ: Բացի այդ, նորացված Toyota Fortuner-ն ստացել է հետևի տեսքի համար բարելավված խցիկներ և անկյան տակ մեկնարկի համար օգնության համակարգ:
Ամենագնացը հոկտեմբերին վաճառքի կհանվի Ավստրալիայում, ինչպես նաև Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում: Իսկ Եվրոպայի մասին ընկերությունը դեռևս վերջնական պատասխան չի տվել:



















































