Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Նախիջևանի զորամասերից մեկում արևային հարվածից մահացել է շարքային զինծառայող Իման Իմանովը։ 25-ամյա Իմանովը բանակ էր զորակոչվել 2014 թվականի հոկտեմբերին։ Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը։ Ընդգծվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ բանակում մտցվել է հատուկ ռեժիմ՝ կապված շոգերի հետ։








































