Քենիայի Հանրապետական ազատության կուսակցությունը մտադիր է Նայրոբայում բողոքի ակցիա անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության դեմ, ով բացահայտորեն աջակցում է հոմոսեքսուալիզմը, հայտնում է Star Africa-ն:
Կազմակերպությունը պլանավորում է բողոքի ակցիային ներգրավել 5 հազար մերկ տղամարդու և կնոջ: Այն պետք է տեղի ունենա հուլիսի 22-23 –ին` ԱՄՆ-ի նախագահի Քենիա այցելելու նախօրյակին:
Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդ Քիդալա Վինսենթը, դրանով նրանք ուզում են Օբամային ցուցադրել տղամարդու և կնոջ միջև տարբերությունը:
Քենիայում հոմոսեքսուլ կապերը պատժվում են 14 տարվա ազատազրկմամբ:










































