Իտալական I Messaggero պարբերականը հայտնում է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ոճով հարձակման մասին, որը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումի ավերակների մոտ: Հարյուրավոր վկաներ տեսել են, թե խոհանոցային դանակով զինված հանցագործն ինչպես է ծնկի բերել 26-ամյա զբոսաշրջիկ Կյարա Ֆրիսկոյին՝ բղավելով. «Ալլահ Աքբար. Աստված է ինձ ուղարկել»:
Դեպքը մի քանի րոպե է տևել, որի ընթացքում հավաքվածներն ու ոստիկանները ոչինչ չեն արել: Հանցագործը փորձել է թաքնվել, սակայն վնասազերծվել ու ձերբակալվել է:
Ավելի ուշ ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, որ տեսարանը հիշեցրել է համացանցում ԴԱԻՇ-ի գորհայինների հրաապարակած տեսանյութերը:










































