Մեքսիկայի իշխանությունները հրապարակել են «Ալտիպլանո» բանտից տեսահսկման խցիկների արած տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է հայտնի թմրաբարոն Հոակին Գուսմանը պատրաստվում փախուստի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կադրերում երևում է, թե ինչպես է Գուսմանը մի քանի անգամ պտտվում խցով, այնուհետև մտնում լոգասենյակ և անհետանում։
Նա փախուստի է դիմել 1.5 կմ թունելով։ Գուսմանը ձերբակալվել է 2014-ի փետրվարին Սինալոա նահանգում՝ մեքսիկացի և ամերիկացի թմրաոստիկանների համատեղ գործողության ընթացքում։
Փախուստը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։ Մեքսիկայի ՆԳՆ-ն կարծում է, որ նրան աջակցել են բանտի աշխատակիցները։









































