Հայտնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին ֆիլմի նկարահանումներից առաջին լուսանկարները՝ հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նախագահին էկրանին մարմնավորում է Փարքեր Սոյերսը։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես են Բարաք և Միշել Օբամաները զույգ դարձել։ Միշել Օբամայի դերով հանդես կգա Տիկա Սթամփթերը։
Southside With You ֆիլմը կներկայացնի 1989 թվականի ամռան մի պատմություն, երբ երիտասարդ ապագա նախագահը ծանոթացել է ապագա առաջին տիկնոջ հետ։










































