Sky Sports-ի փոխանցմամբ՝ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բուժզննում է անցնում «Մանչեսթեր Սիթի»-ում։
«Մանչեսթեր Սիթի»-ն «Լիվերպուլ»-ի հետ համաձայնության էր եկել տրանսֆերային արժեքի կապակցությամբ։ Մերսիսայդյան ակումբը ստանալու է 49 մլն ֆունտ։
Նախորդ մրցաշրջանում Ստերլինգը «Լիվերպուլ»-ի կազմում բոլոր մրցաշարերում 52 խաղ է անցկացրել, խփել 11 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։






































