Նախորդ շաբաթվա ընթացքում` ապրիլի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն արտարժույթի շուկայում վաճառել է 14.65 մլն դոլար` առանց դոլարի գնման որևէ գործարք կատարելու: Եթե ԿԲ-ն այսքան դոլար չվաճառեր, դրամն ավելի մեծ չափով կարժեզրկվեր: Այսինքն` 1 դոլարի միջին փոխարժեքը շաբաթվա սկզբի 374.02 դրամից շաբաթվա վերջում (ապրիլի 15-ին) կկազմեր ոչ թե 376.82 դրամ, այլ շատ ավելի մեծ թիվ: