Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ ցանկանում են խաղալ «Բարսելոնա»-ի կազմում:
Լապորտան նշել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ինքը հաղթի ակումբի նախագահի հուլիսի 18-ին կայանալիք ընտրություններում:
«Շատերն են ցանկանում խաղալ «Բարսելոնա»-ում: Այդ թվում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նրանք ցանկանում են «Բարսելոնա»-ի մասը դառնալ և ի դեմս ինձ ունենալ նախագահ, ով միշտ կպաշտպանի իրենց»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:









































