Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին մի մարդու սպառնալիքների պատճառով, ով իրեն անվանում է բանտից փախած մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսմանի (Էլ-Չապո) որդի։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Թրամփի խոսքով՝ անհայտ անձը սպառնալիքներով իր վրա է հարձակվել Twitter-ով իր այն արտահայտության համար, թե՝ Էլ-Չապոն «այն ամենն է, ինչ վատ բան տեղի է ունեցել Մեքսիկայում»։
Թրամփը նշել է, որ չի պատրաստվում ընկրկել՝ ընդգծելով, որ կպայքարի ոչ միայն իր, այլև «հանցագործներով զավթված» իր երկրի ապագայի համար։









































