Saturday, 13 06 2026
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

Պաշտոնական. ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի գործունեությունը: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ոչ միայն երկկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափով:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականների այցը եւս կխթանի և նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման, համագործակցության եզրերի ընդլայնման, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեության աշխուժացման, երկկողմ այցերի ակտիվացման համար:

Պատվիրակության կազմում առաջին անգամ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության պատգամավորների խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները: ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը:

Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մասին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անցյալ տարի հունիսին Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել արտաքին հարցերի հանձնաժողովում, պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:

Այցի ընթացքում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նա կարեւոր համարեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային կառույցների օբյեկտիվ տեղեկացվածությունը եւ երկակի ստանդարտների բացառումը:

Հյուրերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմամբ եւ զարգացմամբ նպաստել միջպետական հարաբերությունների խորացմանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նշենք, որ նախատեսվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում