Ոչ ոք երբևէ չի տեսել կատվին քրտնած վիճակում, որովհետև այդ կենդանիները քրտնարտադրություն գրեթե չեն ունենում: Կատուները քիչ գեղձեր ունեն, որոնք գտնվում են նրանց թաթերի, այտերի և շուրթերի վրա:
Օրվա շոգ ժամերին կատուներն աշխատում են չծանրաբեռնել իրենց. նրանք գտնում են հով տեղեր և հանգստանում ցերեկը, որպեսզի գիշերը արթուն լինեն: Փողոցային կատուները հաճախ գտնում են հարմար փոսեր և տեղավորվում այնտեղ. շոգից պաշտպանվելու համար հողի սառնությունը շատ հարմար է:
Բացի դրանից՝ կատուներն օդի շերտ ունեն իրենց մորթու տակ, որը նրանց օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը ամռանը և ձմռանը: Նրանք նաև կարողանում են կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը դիրքի շնորհիվ. երբ ցուրտ է լինում, նրանք կծկվում են, իսկ շոգին ձգվում են ամբողջ մարմնով:
Սակայն շատ բարձր ջերմաստիճանի դեպքում կատուները երբեմն արևահարվում են: Այդ ժամանակ նրանք շատ տխուր տեսք են ունենում. շնչում են ընդհատ, լեզուն դուրս է ընկնում, ապակե հայացք են ընդունում: Այդ վիճակը կարող է նույնիսկ մահվան հանգեցնել: Այդ ժամանակ պետք է նրանց սենյակային ջերմաստիճանի ջուր տալ և հով տեղ տանել:










































