Երբ Իսպանիայի Մալագա քաղաքից դուրս եկած ինքնաթիռը վայրէջք կատարեց Ցյուրիխի օդանավակայանում, ուղևորները զարմացան. «Խնդրում ենք, եթե ձեզ դուր եկավ թռիչքը, թողեք թեյավճար»,- գրված էր ելքի մոտ դրված խնայատուփի վրա: Նրա տեղադրման գաղափարը պատկանում էր երթի ավագ ուղեկցող Մարվինին: Այս մասին հայտնում է euromag.ru-ն:
108 ուղևորները նվիրաբերեցին 33 շվեյցարական ֆրանկ, ավելի ուշ գրել է Մարվինը համացանցում: Ավիաընկերության անձնակազմի այդ ակցիան ուղղված էր ինքնաթիռի սպասարկող անձնակազմի հսկայական տարիֆային ճնշմանը: Ավիաընկերությունում իրենց աշխատակցի նախաձեռնությունը չեն գնահատել: Այդ դեպքը չի համապատասխանում ուղևորներին սպասարկելու որակի մեր պատկերացումներին, դեպքը մեկնաբանել է ավիաընկերության ներկայացուցիչ Կարին Մյուլլերը:









































