Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կարլոս Տևեսը համալրել է արգենտինական «Բոկա Խունիորս»-ի կազմը։
«Բոկա Խունիորս»-ը Տևեսի տրանսֆերի դիմաց 6․5 մլն եվրո կվճարի։ Բացի այդ, «Ծեր սինյորա»-ն վարձակալել է արագենտինական ակումբի 18-ամյա կիսապաշտպան Գիդո Վիդալի տրանսֆերը՝ վճարելով 3․5 մլն եվրո։
Բացի այդ, թուրինյան ակումբը ստացել է երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերն 9․4 մլն եվրոյով ձեռք բերելու նախապատվությւան իրավունք։ Այդ կետը «Յուվենտուս»-ը կարող է ակտիվացնել մինչև 2017թ․ ապրիլի 20-ը։
«Յուվենտուս»-ը ստացել է նաև «Բոկա Խունիորս»- ևս 3 ֆուտբոլիստների՝ Ռոդրիգո Բետանկուրայի, Ադրիան Կուբասայի և Ֆրանկո Կրիստալդոյի տրանսֆերների գնման նախապատվության իրավունք։
Տևեսը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2013թ․։ Նա Ա Սերիայում անցկացրած 96 խաղում 50 գոլ է խփել։










































