Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի կազմը համալրել է 28-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչը, ով հանդես էր գալիս «Սթոք Սիթի»-ում։
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքասկանի դարպասապահի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն ֆունտ։
Բեգովիչը «Չելսի»-ում կփոխարինի Պետր Չեխին, ով տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ Սպասվում է, որ թիմի հիմնական դարպասապահը կլինի Տիբո Կուրտուան։







































