Հետազոտող Բրյուս Լիփթոնը հայտարարել է, որ մտքի ուժի միջոցով կարելի է ազատվել հիվանդություններից և նույնիսկ փոխել սեփական գենետիկ ծածկագիրը։ Նա համապատասխան եզրակացությունների է եկել վերջերս անցկացված հետազոտությունների հիման վրա։ Դրանք ուղղված են եղել մահացու հիվանդությունների և հոգեբանական մեխանիզմների միջև կապը ի հայտ բերելուն, փոխանցում է RuNews24-ը։
Գիտնականը կարծում է, որ մտքի ուժի միջոցով մարդը կարող է փոխել իր գենետիկ ծածկագիրը։ Բացի դրանից՝ հոգեբանական ճիշտ վիճակով հնարավոր է կանխել որոշ հիվանդություններ։
Լիփթոնն ընդգծել է, որ կարևոր է այն, թե ինչի մասին է մտածում հիվանդը։ Նրա կարծիքով՝ այն դեպքում, եթե հիվանդը մտածում է առողջացման մասին, հիվանդությունից ազատվելու շանսերը զգալիորեն մեծանում են։








































