Sunday, 21 06 2026
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում

Հունաստանին օգնության ծրագիրը կիրականացվի բարեփոխումների անցկացման խիստ պայմաններով. Տուսկ

17 ժամ բանակցություններից հետո Հունաստանի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով՝ Եվրախումբն անցնում է Հունաստանի համար բրիջ-վարկի պայմանների պատրաստմանը:

«Ֆինանսների նախարարները շտապ կարգով կքննարկեն՝ ինչպես կարճաժամկետ հեռանկարում բավարարել Հունաստանի ֆինանսական պահանջմունքները, այսպես կոչված՝ բրիջ-ֆինանսավորում անել»,- ասել է Տուսկը:

Նրա խոսքով՝ Հունաստանին օգնության ծրագիրը կիրականացվի բարեփոխումների անցկացման խիստ պայմաններով:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կապահովի Հունաստանի տնտեսության ներդրումը 35 մլրդ եվրո մակարդակի վրա: «Եվրահանձնաժողովը բավարարված է, որ կկարողանա ներդրումների ապահովման մասին իր նախագիծն իրականացնել Հունաստանի իրական տնտեսության մեջ 35 մլրդ եվրո մակարդակի վրա»,- ասել է Յունկերը:

«Եվրոգոտուց Հունաստանը դուր չի գա»,- հայտարարել է նա:

Եվրոգոտու գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի հարցով ձեռք բերված համաձայնագիրն այդ երկրին հնարավորություն կտա մնալ եվրոպական արժութային միությունում: Բելգիայի մայրաքաղաքում բանակցությունների արդյունքներով այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այդ համաձայնագիրը Հունաստանին հնարավորություն է տալիս մնալ եվրոգոտում ԵՄ կանոնների պահպանման պայմանով»,- ասել է նա՝ ամփոփելով բրյուսելյան հանդիպման արդյունքները:

Օլանդի խոսքով՝ եվրոպացի ղեկավարներին հաջողվել է հասնել բանակցությունների գլխավոր նպատակին՝ «պահպանել եվրոգոտու միասնությունը, ամբողջականությունը և համերաշխությունը»: Նպատական էր նաև Հունաստանին և հույն ժողովրդին հույս տալը»,- հավելել է Օլանդը:

Նա նաև հայտնել է, որ Հունաստանի կառավարությունը առաջիկա ժամերին պետք է արտահերթ նիստի հավաքվի բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն անցկացնելու համար եվրոգոտու գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Օլանդի խոսքով՝ մոտ ժամանակներս այդ հարցով քննարկումներ տեղի կունենան նաև եվրոգոտու երկրների այլ խորհրդարաններում: «Ազգային խորհրդարանները ևս նիստեր կանցկացնեն: Ֆրանսիայում Ազգային ժողովը եվրոգոտու գագաթնաժողովի վերջնական հռչակագրի վերաբերյալ կքվեարկի չորեքշաբթի օրը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դրանից հետո, հավելել է Օլանդը, կսկսվի Հունաստանին օգնության նոր ծրագրի հետ կապված «բանակցային շրջանը»: «Առաջիկա օրերին, հնարավոր է՝ շաբաթներին, կընթանան այդ բանակցությունները, և դրանց ժամանակ անհրաժեշտ կլինի ֆինանսավորում ապահովել (Հունաստանին)»,- նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում