Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ Եվրոպայի ապագան բարդ իրավիճակում է։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Այսօր Եվրոպայի նախագիծը գտնվում է բարդ իրավիճակում»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանի հետ զրույցում։ «Բրյուսելում բոլորը դուրս գալու սպասման մեջ են, և եվրոգոտին կարող է բաժանվել մասերի»,- հավելել է Շուլցը։
Բրյուսելում ավելի քան 15 ժամ անդադար անցկացվում է եվրոգոտու երկրների առաջնորդների գագաթնաժողովը՝ նվիրված հունական հարցին։








































