Իտալական «Ֆիորենտինա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը կարող են փոխանակվել հարձակվողներով, հաղորդում է Sport Mediaset-ը:
Անգլիական ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին, ով անժամկետ արձակուրդի մեջ է, մտադիր է վերադառնալ հայրենիք, իսկ «Ֆիորենտինա»-ն հիանալի տարբերակ է՝ կարիերան շարունակելու համար: Միևնույն ժամանակ «մանուշակներ»-ի կազմից ցանկանում է հեռանալ գերմանացի Մարիո Գոմեսը՝ ցանկանալով կարիերան շարունակել Անգլիայում:
Աղբյուրի հավաստմամբ, կողմերը կարող են փոխանակել հենց այս երկու հարձակվողներին:









































