Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Քըրքորյան երևույթն ու հայկական պետությունը կամ եթե Քըրքը քրեական հեղինակություն լիներ

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը կյանքի սխալ ուղի էր ընտրել: Դա պարզ դարձավ նրա մահվանից հետո: 98-ամյա մեծ գործարարը, մեծ մարդն ու մեծ հայը կյանքին հրաժեշտ տվեց օրերս: Հայաստանում այդ տեղեկությունը տարածվեց, տարածվեցին կենսագրական տվյալներ, Հայաստանին ուղղված բարեգործությունների մասին պատմություններ: Բայց Քըրքորյանի մահվան մասին տեղեկությունը չկլանեց Հայաստանի հանրության ուշադրությունը, չկլանեց հայկական մեդիան: Որովհետև Քըրքորյանը ընտրել էր աշխատանքով մեծ ձեռքբերումների հասնելու ճանապարհը:

Իհարկե, այդ ճանապարհին նա ամենևին սրբի կյանք չի վարել, սակայն այնուամենայնիվ նա չի եղել քրեական հեղինակություն: Նա եղել է ինքն իրեն կերտած գործարար մեծություն՝ ոչ միայն վաստակած միլիարդներով, այլ նաև և առաջին հերթին իր աշխատանքի և համառության համար վաստակած համաշխարհային ճանաչումով ու հարգանքով: Իսկ հայաստանյան հանրությանը դա այնքան էլ չի հետաքրքրում: Եթե, օրինակ, Քըրք Քըրքորյանը քրեական հեղինակություն լիներ, ապա հայաստանյան մեդիան, հայաստանյան լրահոսը լցրած կլիներ իրենով, իր մերձավորներով, իր կյանքի ամենայն մանրամասներով: Բայց նա քրեական հեղինակություն չէր:

Նա նույնիսկ չցանկացավ հայ ժողովրդի կյանքում լինել «ամենայն հայոց բարեգործի» կերպարանքով, ինչպես շատերը: Նա արեց ամենաշատը, սակայն տարփողեց ամենաքիչը, գրեթե ընդհանրապես չտարփողեց: Որովհետև նա երկիր էր ուզում տեսնել Հայաստանը, ոչ թե կուսակցություն: Նա Հայաստանը պետություն էր տեսնում, ոչ թե բիզնես ծրագիր: Դրա համար էլ նրա բարեգործությունները չէին դառնում երկարաշունչ հեռուստառեպորտաժների, Քըրք Քըրքորյանին ուղղված հուզական շնորհակալությունների շքերթ: Դրա համար էլ Քըրքորյանի թե՛ կյանքը, թե՛ մահը Հայաստանում ուշադրության առարկա չէին կամ առարկա էին այնքանով, որքանով պետք էր արարողակարգի, իշխանության քարոզչության համար:

Բանն այն է, որ Քըրքորյանը բոլորովին այլ միջավայրի և մթնոլորտի արժեք էր, բոլորովին այլ համակեցության արդյունք: Հայաստանյան միջավայրի և համակեցության համար նա խորթ էր, նույնիսկ վտանգավոր, որովհետև եթե նրա կյանքն ու աշխատանքը դառնար հանրային արժեք և ուղենիշ, ապա իշխող համակարգը, այդ թվում և՝ իր բարեգործական զանազան ֆրուստրացիաներով չէր կարող հասարակությանը տանել այն ուղղությամբ, որն իրեն պետք է: Այդ պատճառով Քըրքորյանից միայն փողն էր պետք Հայաստանին: Եվ պետք չէր նույնիսկ նրա հուղարկավորությանը Հայաստանի բարձրաստիճան մասնակցություն ապահովելու փորձը: Ապահովեին, որ ի՞նչ անեին:

Սխալ կլինի ասել, որ մեծ մարդու կորուստը Հայաստանում անտեսվեց ընդհանրապես: Սակայն հիշատակումների զգալի մասում շեշտադրվում էր նրա հայրենասիրությունը: Այսինքն՝ վերացական մի երևույթ, որը մանիպուլյացիաների լայն դաշտ է բացում: Երբ առանցքում դրվում է հայրենասիրությունը, ապա բացվում է անհրաժեշտ մարդուն անհրաժեշտ ժամանակ Քըրքորյանի կողքին դնելու հնարավորություն. հայրենասերը հայրենասեր է: Այսինքն՝ երբ Քըրքորյանի նկարագրում շեշտադրվում է հայրենասիրությունը, դա է մղվում առաջնային պլան, ապա դրանով ընդամենը շահագործվում է այն, ինչ նա արել է Հայաստանի համար: Իսկ Հայաստանի համար նա չի արել այն, ինչը լոկ հայրենասիրություն է: Հայաստանին նրա ցուցաբերած օգնությունն աչքի է ընկել իր ռազմավարական բնույթով: Դա ավելին է, քան հայրենասիրությունը: Դա պետության կարևորության գիտակցումն է:

Իսկ ո՞վ կարող էր ավելի լավ պատկերացնել պետության կարևորությունը մարդու ստեղծագործական պոտենցիալի դրսևորման տեսանկյունից, եթե ոչ Քըրքորյանը: Չէ՞ որ նրա հաջողության բանաձևն ու գրավականը նաև այն էր, որ նա հնարավորություն էր ունեցել ապրել ու աշխատել պետությունում, Միացյալ Նահանգներում, որն անկասկած պետական կյանքի, մարդու, անհատի զարգացման համար պետական դաշտի առումով առաջատարն է աշխարհում: Ո՞վ, եթե ոչ այդ պետության ընձեռած աշխատանքային հնարավորությունները լիուլի օգտագործած մարդը կարող էր առավելագույնս լիարժեք պատկերացնել պետության նշանակությունն ու կարևորությունը թե՛ անհատի զարգացման ու հաջողությունների, թե՛ հասարակական զարգացման ու հաջողությունների տեսանկյունից:

Եվ այդ տեսանկյունից, Քըրքորյանի կերպարը որևէ համեմատության մեջ չի մտնում ոչ միայն հայաստանցի, այլ նաև սփյուռքահայ շատ ու շատ մեծահարուստների ու բարերաների հետ: Նաև նրանցից անկեղծների հետ, քանի որ այստեղ կա իսկապես պատկերացումների խնդիր, և նրանց ցուցաբերած անկեղծ օգնությունն ու օժանդակությունը շատ հաճախ հենց այդ խնդրի հետևանքով անուղղակիորեն ծառայել է ոչ թե պետության կայացմանն ու ամրացմանը, ինչը նրանք անկասկած ուզել են իրենց ներդրումով, այլ Հայաստանում հակապետական բարքերի և մոտեցումների խորացմանը: Միով բանիվ, Քըրք Քըրքորյանը հայության նորագույն պատմության մի առանձնահատուկ գլուխ է, որն ուղղակի որևէ համեմատության մեջ չի կարող լինել հայկական կապիտալի այլ գլուխների հետ՝ թե՛ իր կյանքով ընդհանրապես, թե՛ Հայաստանի հադեպ իր մոտեցումներով ու վերաբերմունքով:

Այստեղ խնդիրը բոլորովին նրան գերագնահատելը, իդեալականացնելը, իսկ այդ ֆոնին մյուսներին նսեմացնելը չէ: Կան սփյուռքահայ տասնյակ բարերարներ, որոնք հսկայական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին անկախության տարիների ընթացքում: Նրանցից ամեն մեկն ունի իր ծանրակշիռ տեղը, դերը, վաստակը: Այստեղ խնդիրն ընդամենը երևույթները լիարժեք դիտարկելն է, միմյանց չխառնելը և ըստ արժանվույն գնահատելը: Քըրքորյանն այդ իմաստով առանձին երևույթ էր, որ շարունակվում է անգամ իր մահից հետո: Եվ այս իմաստով երբեք ուշ չէ նրան դիտարկելը, ուսումնասիրելը, այդ երևույթից սովորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում