Ուկրաինայի արևմուտքում հրաձգությունը կարող է ազդել երկրին ԵՄ-ի հետ առանց արտոնագրի ռեժիմի սահմանման հարցի վրա: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Դմիտրի Կուլեբային:
«Աջ սեկտորի իրական մարտից հետո փաստացիորեն ԵՄ-ի հետ սահմանին կարելի է նոր մակագրություններ անել. առանց արտոնագրի ռեժիմն արդեն մոտ է: Իշխանությունը, որի մասն եմ կազմում նաև ես, պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ չի կատարել առանց արտոնագրի ռեժիմի մի շարք պայմաններ: Սակայն ամիսներով մենք փաստարկված համոզել ենք ԵՄ-ին, որ վտանգները նվազագույնի են հասցված: Եվ համոզեցինք»,- Facebook-ի իր էջում գրել է Կուլեբան:
Շաբաթ օրը արմատական «Աջ սեկտորի» ներկայացուցիչները հրաձգություն են իրականացրել Մուկաչևո քաղաքում` Ուկրաինայի արևմուտքում, հակամարտության մեջ մտնելով ոստիկանության և տեղի բիզնես կառույցների հետ: Հրաձգության հետևանքով 1 կամ 2 մարդ է զոհվել, կա 11 վիրավոր, այդ թվում`ոստիկաններ:









































